Զիդանը ճիշտ է վարվել` գլխավորելով «Ռեալ»-ը. Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Նոել Լե Գրեն կարծում է, որ Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ժամանակին ճիշտ  է վարվել` չլսելով նրա խորհուրդը: Լե Գրեն խորհուրդ էր տվել Զիդանին սկսել մարզչական կարիերա ավելի փոքր ակումբից:

«Գլխավորելով «Ռեալ»-ը` նա իր համար ընտրել է  ոչ հեշտ ճանապարհ:  Սակայն երբեմն աստղերին ղեկավարելն ավելի լավ է: Ես երեք թե չորս տարի առաջ նրան խորհուրդ էի տվել մարզչական կարիերան սկսել «Բորդո»-ին, որպեսզի փորձ ձեռք բերի այնպիսի ակումբից, որը գրանդ չի համարվում: Բայց Զիդանը զգում էր, որ երբևէ հնարավորություն կունենա մարզել «Ռեալ»-ը: Նա ճիշտ է վարվել` գլխավորելով իսպանական ակումբը», – ասել է Լե Գրեն:




Լրահոս