ՀԱՐՑ. Ես ունեմ կազմակերպություն, որն ունի նախկինում չմարված հարկային պարտավորություններ: Խնդրում եմ ասել՝ նման դեպքում արդյո՞ք հարկային մարմնի կողմից իմ կազմակերպության գույքի եւ բանկային հաշվի վրա կալանք կարող է դրվել:
ՊԱՏԱՍԽԱՆ. Այս դեպքում անհրաժեշտ է ղեկավարվել «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.2-րդ հոդվածով սահմանված դրույթներով, համաձայն որոնց՝ գույքի արգելանքը հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորության կատարումն ապահովելու նպատակով հարկ վճարողի գույքային իրավունքների սահմանափակման միջոցով հարկային մարմնի կողմից իրականացվող գործողություն է: Գույքի արգելանքը կարող է կիրառվել միայն հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորության կատարումն ապահովելու նպատակով: Ընդ որում, գույքի վրա արգելանք դնելու մասին հարկային մարմնի ղեկավարը հանձնարարագիր է հրապարակում: Արգելանք դնելիս հանձնարարագրի պատճենը ներկայացվում է հարկ վճարողին:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Գաղտնիք չէ, որ վճարումների յուրաքանչյուր ուշացումն ուղեկցվում է որոշակի գումարային մուծումով: Բայց կարելի է նման իրավիճակներում չհայտնվել եւ ժամանակին կատարել պահանջվող գործողությունները: