ԱՄՆ-ի պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջոն Կիրբին հայտարարել է, որ Ժնևում միջսիրիական բանակցությունների դադարեցման պատճառը սիրիական մարդասիրական ավտոշարասյան՝ ռուսական ռազմատիեզերական ուժերի կողմից ռմբակոծումն է. գրում է Gazeta-ն:
«Դժվար չէ ենթադրել, թե ինչպես կարող են ազդել այդ ռմբակոծությունները խաղաղ գործընթացի վրա»,-ասել է նա:
ՌԴ ՊՆ-ում անհիմն են անվանել Արևմուտքի այն մեղադրանքները, որ Ռուսաստանը ռմբակոծում է ոչ միայն ահաբեկչական խմբավորումների օբյեկտները, այլև` այսպես կոչված, սիրիական ընդդիմության դիրքերը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ժնևում բանակցությունները դադարեցվել են ռուսական ռմբակոծությունների պատճառով, որոնք օգնել են Դամասկոսի բանակին շրջափակել Հալեպը:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան