Վրաստանի էներգետիկայի նախարար, փոխվարչապետ Կախա Կալաձեն այցով մեկնել է Բաքու, գրում է minval.az-ը:
Ինչպես հայտնել են Վրաստանի էներգետիկայի նախարարության մամուլի ծառայությունում՝ այցի շրջանակներում Կալաձեն կհանդիպի Ադրբեջանի նավթային պետական ընկերության (SOCAR) նախագահ Ռովնագ Աբդուլաևի հետ:
Հանդիպմանը կքննարկվեն ընթացիկ հարցերն ու ապագայում հարաբերությունների հեռանկարները:
Վրաստանը գազի մեծ մասը ստանում է Ադրբեջանից: Վրաստանը ռուսական գազ չի ստանում 2007թ.-ից:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան