
Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը երեկ “Ժամանակ” օրաթերթին տեղեկացրել է, որ կառավարության այսօրվա նիստում ներկայացվելու է ՀՀ Քաղաքացիական ավիացիայի ռազմավարությունը։ “Նրա փոխանցմամբ՝ սնանկացած “Արմավիայի” փոխարեն շուտով հայկական ավիաընկերություններ կսկսեն գործել ՀՀ ավիացիայի շուկայում։ Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ օրեր առաջ “Արմավիան” առողջացման ծրագիր էր ներկայացրել, ապա Ա. Մովսիսյանը թերթին ասել է, որ այդպիսի ծրագիր չի լինելու։ Նա “Արմավիայի” առողջացման ծրագիրն իրատեսական չի համարում”:
Շարունակությունը “Ժամանակի”-ի այսօրվա համարում