Հովիկ Աբրահամյանն ընդունել է կառավարության դիմաց բողոքող կնոջը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել էր, որ կառավարության շենքի դիմաց պառկել է 37-ամյա կին, ով հանդիպում է պահանջում վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Պարզվեց, որ նա «Գլենդել Հիլզ»-ից տուժված մարդկանցից է, ում բնակարանը գերակա շահ է ճանաչվել:

ArmLur.am-ը վարչապետի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանից տեղեկացավ, որ Հովիկ Աբրահամյանն ընդունել է կառավարության շենքի առջև բողոքի ակցիա անցկացնող մայր եւ դուստր Գայանե Բալագյոզյանին եւ Լուսինե Աղաբալյանին: Նրանք վարչապետին ներկայացրին «Գլենդել Հիլզ» ընկերության հետ առնչվող բնակարանային խնդիրը: Հովիկ Աբրահամյանը վստահեցրեց, որ հարցը կգտնվի իր ուշադրության կենտրոնում և հանձնարարեց պատասխանատուներին քայլեր ձեռնարկել՝ քաղաքացու խնդիրը լուծելու համար:

34-600x338

12674368_1540880416205315_574306972_n-338x600




Լրահոս