Փետրվարի 2-ին, ժամը 23.30-ին, Երևանի Շիրակի փողոցում «Լադա Պրիորա» մակնիշի ավտոմեքենան դուրս է երթևեկելի գոտուց և բախվել ծառի, ինչի հետևանքով ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Փետրվարի 2-ին, ժամը 23.30-ին, Երևանի Ֆանարջյան փողոցի թիվ 76 հասցեի մոտ «Օպել» մակնիշի ավտոմեքենան կատարել է շրջադարձ, ինչի ընթացքում «Մերսեդես Բենց»-ը դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել պարսպին:
«Մերսեդես Բենց» ավտոմեքենայի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Փետրվարի 3-ին, ժամը 19.15-ի սահմաններում, Արմավիր-Երևան ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես C-180» և «Մերսդես E-230» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով վարորդները և 4 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն:
Փետրվարի 3-ին, ժամը 22.35-ի սահմաններում, «Ռենո» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 40-րդ կմ-ի հատվածում՝ Սևան ընթանալիս, վրաերթի է ենթարկել անձը չպարզված մոտ 30 տարեկան տղամարդու, որն էլ անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց:
Ձեռնարկվում են միջոցառումներ վրաերթի ենթարկված տղամարդու ինքնությունը պարզելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:
Փետրվարի 3-ին, ժամը 13.55-ի սահմաններում, Չարենցավան քաղաքում իրար են բախվել «ՎԱԶ 2107» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ՎԱԶ 2107»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքով դիմել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: