Փետրվարի 3-ին, ժամը 6-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 1970 թ. ծնված Տաթևիկ Ա.-ն, 1998 թ. ծնված Խաչիկ Ա.-ն և 1997 թ. ծնված Արմեն Մ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորվել են գազի կաթսայից արտանետված շմոլ գազից:
Կատարվում է նախաքննություն: