Ինչո՞ւ է «Ժառանգություն»-ը հանրահավաքի թույլտվություն ստանում, բայց չի անում այն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, «Ժառանգություն» կուսակցությունը դիմել էր Վանաձորի քաղաքապետարան՝ սույն թվականի հունվարի 20-ից փետրվարի 12-ը Վանաձորի Արցախ պուրակում հանրահավաքի թույլտվություն ստանալու նպատակով:

«Ժառանգություն» կուսակցությունը հանրահավաքի անցկացման թույլտվությունը ստացել է, սակայն անցել է արդեն  14 օր, բայց հանրահավաքը տեղի չի ունենում:

Armlur.am-ը այս կապակցությամբ զրուցել է Նոր Հայաստան»-ի քաղաքական խորհրդի անդամ, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ

-Պարո’ն Մարտիրոսյան, ճի՞շտ է, որ գրություն եք ուղարկել Վանաձորի քաղաքապետարան սույն թվականի հունվարի 20-ից փետրվարի 12-ը հանրահավաքի թույլտվություն ստանալու նպատակով և ստացել եք թույլտվություն, սակայն հանրահավաք դեռ չեք արել:

-Այո’, ուղարկել ենք ոչ միայն Վանաձոր, այլև` այլ քաղաքներ նույնպես: Գրություն ուղարկելը դեռ չի նշանակում, որ պետք է պարտադիր հանրահավաք անենք: Մենք նախնական հայտեր ենք տալիս, որ անհրաժեշտության դեպքում անցկացնենք հանրահավաք:

-Այսինքն` հանրահավաքի անցկացման հստակ օրեր չկա՞ն դեռ: Իսկ բացի Վանաձորից` այլ տեղեր հանրահավաք անցկացնելու գրություն ուղարկե՞լ եք:

-Այս պահին հանրահավաքի անցկացման հստակ օրեր չկան, բացի Վանաձորից` Գյումրու քաղաքապետարան նույնպես դիմել ենք:

Ինչևէ, դեռ 8 օր կա, սպասե’ք հետագա զարգացումներին:

Տաթև Հարությունյան




Լրահոս