ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ փետրվարի 4-ին, կազմել է 492.41 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.63 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 549.33 դրամ (աճել է 12.36 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 720.64 դրամ (աճել է 9.53 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.47 դրամ (աճել է 0,22 դրամով):