Գեղեցիկ խոստումները երևանցիներին երբևէ չեն գայթակղել: Որպես կանոն որևէ արդյունքի հասնելու համար, ինչպես փորձն է ցույց տալիս, պետք է համառ պայքար տանել:
Տևական ժամանակ է՝ Երևանի քաղաքապետարանը խոստանում և պաշտոնապես հայտարարում է, որ երթուղային տրանսպորտների վիճակը կբարելավվի, ուղևորներն այլևս ստիպված չեն լինի կիսանստած վիճակով երթևեկել…. խնդիրների շարքը կարելի է անվերջ շարունակել: ArmLur.am-ի նկարահանող խումբը փորձեց հասկանալ՝ որքանով են լուծվել քաղաքային տրանսպորտին առնչվող խնդիրները: Իսկ այս հարցի պատասխանը միանշանակ պետք է ստանայինք հենց ուղևորներից:
Ավելի մանրամասն՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Տաթև Հարությունյան, Նարեկ Սարգսյան, Հովսեփ Հովսեփյան