![](https://armlur.am/wp-content/uploads/2016/01/Zvartnots-International-airport.jpg)
Այսօր ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի մոտ մասնագիտական շրջանակների մասնակցությամբ (Երևանի գլխավոր ճարտարապետի, Հայնախագիծ ինստիտուտի ներկայացուցիչների) տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի խնդրի շուրջ:
Նիստին ներկա բոլոր ճարտարապետները տեսակետներ են հայտնել հարցի վերաբերյալ. որոշվել է շարունակել քննարկումը՝ նպատակ ունենալով գտնելու այնպիսի լուծումներ, որոնցով կապահովվեն «Արմենիա միջազգային» օդանավակայաններ ՓԲԸ զարգացման մաստեր-պլանով նախատեսված զարգացումները, միաժամանակ՝ չխաթարելով «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի ճարտարապետական հորինվածքը:
Այս համատեքստում աշխատանքները կլինեն շարունակական: