ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն չեն կարողացել համաձայնության գալ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Չնայած, ողջ քաղաքական դաշտը կանխատեսում էր, որ երեկ հստակություն կմտցվի ՀՀԿ-ՀՅԴ հնարավոր կոալիցիայի կայացման խնդրում, սակայն էլի տեղի չունեցավ: Երեկ գումարված ՀՀԿ ԳՄ գիշերային նիստում նոր կոալիցիայի վերաբերյալ որոշումն այդպես էլ չկայացվեց: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ կողմերը նախ չէին կարողանում համաձայնության գալ պաշտոնների շուրջ, քանի որ ՀՀԿ-ն չի ցանկանում ապագա կոալիցիոն գործընկերոջը տալ այն պաշտոնները, որոնք ՀՅԴ-ն է ցանկանում:

Բացի այդ, ՀՅԴ իր ապագա պաշտոնյաների համար լիակատար ազատության քարտ բլանշ է ուզում: ՀՅԴ-ում համոզված են, որ այդ դեպքում կապ չունի, թե որ նախարարությունները եւ մարզերը իրենց կտրվեն, քանի որ իրենց նախարարները կկարողանան գործնական արդյունք ցույց տալ, ինչը ընտրողների շրջանում իրենց հեղինակությունը կբարձրացնի: Սակայն նման հեռանկարը եւս ՀՀԿ-ի ղեկավար կազմի սրտով չէ: Ինչեւէ, ենթադրվում է, որ մինչեւ եկող շաբաթվա վերջ այս թնջուկը, ի վերջո, կհանգուցալուծվի»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս