Պայթյուն է որոտացել թուրքական Մարդին քաղաքում, որտեղ այցով մեկնել է երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն. փոխանցում է Sabah պարբերականը:
Պայթյունը որոտացել է Հանրապետության հրապարակում, որով պետք է անցներ Թուրքիայի վարչապետի ավտոշարասյունը:
Իրավապահ մարմինների աշխատակիցները փորձում են պարզել, թե արդյոք այդ շրջանում պայթուցիկ սարքեր կան: Պարբերականի տվյալների համաձայն՝ ինքնաշեն պայթուցիկ սարք է պայթել, ինչի հետևանքով մեկ մարդ է տուժել: Դեպքի հետ կապված՝ ոստիկանությունը հետաքննություն է վարում: Վարչապետի այցի և տեղի ունեցածի հետ կապված՝ քաղաքում ուժգնացվել են անվտանգության միջոցառումները: