Սաուդյան Արաբիան մտադիր է զինծառայողներ ուղարկել Սիրիա՝ «Իսլամական պետության» դեմ ցամաքային օպերացիային մասնակցելու համար:
Ինչպես հայտնում է բրիտանական The Guardian պարբերականը, Թագավորության իշխանությունները մտադիր են իրենց գործողությունները համակարգել Թուրքիայի ներկայացուցիչների հետ: Պարբերականը նշում է, որ 2 շաբաթ առաջ Սաուդյան Արաբիան Թուրքիայի հետ համակարգող խորհուրդ է ձևավորվել: Սակայն զինծառայողների հստակ թիվը դեռևս հայտնի չէ:
Պարբերականը նշում է, որ Սաուդյան Արաբիան, ինչպես և պաշտոնական Թուրքիան, մտադիր են հասնել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հրաժարականին:
Հիշեցնենք, որ նախօրեին թագավորության պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչը հայտնել էր երկրի՝ ցամաքային օպերացիային մասնակցելու պատրաստակամության մասին:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան