
Այսօր՝ հունիսի 6-ին, ժամը 13.45-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Իսակովի պողոտայի թիվ 27 շենքի մոտակայքում գտնվող հավաբնում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է օգնություն: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Օձը հայտնաբերվել է եւ տեղափոխվել անվտանգ տարածք: