«Վրաստանի՝ Եվրամիության հետ ասոցացման մասին համաձայնագրի ստորագրումից հետո երկրի ղեկավարությունը փորձում է դրսևորել իր՝ եվրոպական ընտանիքի լիիրավ անդամ դառնալու անսասան ցանկությունը: Նպատակին հասնելու համար՝ Վրաստանի իշխանությունները պատրաստ են չմտածված քայլերի դիմել, որոնք հեռու են բազամադարյա ավանդույթներից, սովորույթներից և բարոյաէթնիկական նորմերից: Ընդունվում են վտանգավոր, անբարենպաստ որոշումներ, այդ թվում՝ միասեռ ամուսնությունների օրինականացման փորձեր:
Բնականաբար, տեղի ունեցող իրադարձությունները մտահոգում են Ջավախքի հայ բնակչությանը (Սամցխե-Ջավախեթի մարզ), այդ թվում և մեզ՝ սփյուռքին: Եվ դրա հետ կապված՝ մենք դիմում ենք Վրաստանի կառավարությանը, նախագահին և խորհրդարանին՝ կոչ անելով Սամցխե-Ջավախեթի մարզին ազգային-մշակութային ինքնավարության կարգավիճակ շնորհել:
Մենք կարծում ենք, որ նման որոշումը լիովին համապատասխանում է ժամանակակից արտաքին մարտահրավերներին և երկրի ազգային շահերին:
Ազգային-մշակութային ինքնավարության կարգավիճակը չի ենթադրում Վրաստանի ինչ-որ տարածքների առանձնացում, այլ միայն ամրապնդում է Սամցխե-Ջավախեթիի հայկական բանկչության իրավունքը, որն է՝ պահպանել և պաշտպանել իր էթնիկ ինքնությունը, հավատը, մշակույթն ու ազգային ավանդույթները»:
«Ռուսաստանում ջավախքյան սփյուռք» հասարակական կազմակերպության վարչություն