Ֆերվեքս դեղամիջոցի շրջանառությունը դադարեցվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ առողջապահության նախարարի հրամանագրով դադարեցվել է ,Ֆերվեքսե դեղամիջոցի շրջանառությունը:
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 25-ի N 347 որոշման 30-րդ կետի ա) ենթակետը և հաշվի առնելով “Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնե ՓԲԸ-ի 2013 թվականի հունիսի 3-ի N 0105070213, ինչպես նաև Շվեյցարիայի “Դելտա Մեդիքլ Պրոմոուշնս” ընկերության, որը հանդիսանում է “Բրիստոլ-Մայերս Ֆրանսիա” ընկերության դեղերի պաշտոնական առաքողը ԱՊՀ երկրներում, գրությունները` ՀՀ առողջապահության նախարարի 2013 թվականի հունիսի 4-ի թիվ 1539-Ա հրամանով դադարեցվել է “Բրիստոլ- Մայերս Ֆրանսիա” արտադրության ,Ֆերվեքս երեխաների համար բանանի համով ներքին ընդունման լուծույթի դեղափոշիե M5126, M4847, M5340, M5341 և “Ֆերվեքս մեծահասակների համար կիտրոնի համով ներքին ընդունման լուծույթի դեղափոշի” M5633 խմբաքանակների շրջանառությունը Հայաստանի Հանրապետությունում:




Լրահոս