Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին լրագրողները ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանից հետաքրքրվեցին, թե ում են պաշտպանելու ՄԻՊ-ի քվեարկության ժամանակ:
Վարդանյանն ընդգծեց, որ այս առումով իրենք որևէ որոշում չունեն, իսկ անդրադառնալով ՀՀԿ-ի կողմից առաջադրվող արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանին, նա նշեց, որ վերջինիս չի ճանաչում և նրա անունը լսել է միայն երեկ:
Անդրադառնալով Զարուհի Փոստանջյանի թեկնածությանը` ՄԻՊ-ի պաշտոնում, Վարդանյանը հայտարարեց, որ ինքը Փոստանջյանին խոստացել է քվեարկել նրա օգտին: