Լևոն Զուրաբյանը կողմ է ՄԻՊ պաշտոնում Զարուհի Փոստանջյանի թեկնածությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ես կարծում եմ, որ Կարեն Անդրեասյանի հրաժարականը և նոր ՄԻՊ-ի նշանակումը պրոցեսներ են, որոնք ծայրից ծայր վերահսկվել են ՀՀԿ-ի կողմից: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին այս մասին հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

ՀԱԿ ղեխավարի խոսքով` եթե մարդը դառնում է անընդունելի, ապա ՀՀԿ-ն ուղղակի շպրտում է նրան:  «Նրանք անգամ վախեցան թողնել այդ հարցը մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովին: Սահմանադրությունն իբր փոխեցին, բայց չեն փոխվել կարգերը երկրի: Բոլոր հարցերը լուծում է Սերժ Սարգսյանն իր ՀՀԿ-ով», – հայտարարեց Զուրաբյանը:

Անդրադառնալով Զարուհի Փոստանջյանի թեկնածությանը` պատգամավորն ընդգծեց.  «Քանի որ ՄԻՊ-ի ընտրությունը լրիվ վերահսկվում է ՀՀԿ-ի կողմից, մենք ավելի շատ հակված ենք չմասնակցել այդ գործընթացին: Ֆորմալ որոշում դեռ չունենք, ես անձամբ Զարուհի Փոստանջյանի թեկնածությանը կողմ եմ»:

 




Լրահոս