ԲՀԿ-ն ՄԻՊ-ի իր թեկնածուն ունի. չեն պաշտպանի ո՛չ Թաթոյանին, ո՛չ Փոստանջյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցությունը ՄԻՊ պաշտոնում առաջադրելու է կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Մակար Եղիազարյանի թեկնածությունը: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:

«Մակար Եղիազարյանը շատ լուրջ փորձառություն ունի, հենց այդպիսի երիտասարդներն են, որ կարող են իրականացնել պաշտպանի պարտականությունները», – ընդգծեց նա:

Հարցին` ինչո՞ւ չեք պաշտպանում Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը, Զոհրաբյանը նշեց, որ ՄԻՊ-ը պետք է լինի հնարավորինս անաչառ: «Ես հարգում եմ Փոստանջյանին, նրա սկզբունքայնությունը, բայց ես կարծում եմ, որ ՄԻՊ-ը պետք է լինի անաչառ, չպետք է լինի խիստ ընդգծված ընդդիմադիր, ոչ էլ իշխանամետ: Փոստանջյանը շատ ակտիվ քաղաքական գործիչ է: Մեր դիրքորոշումն է, որ ՄԻՊ-ը չպետք է լինի քաղաքականացված անձ», – հավելեց Զոհրաբյանը:




Լրահոս