ԲՀԿ-ն ազատ մտածող մարդկանց կուսակցություն է: ԲՀԿ-ում յուրաքանչյուր հարցի վերաբերյալ յուրաքանչյուրը կարող է ունենալ իր տեսակետը: ԱԺ ճեպազրույցների ժամին անդրադառնալով ՀՀԿ հետ կոլաիցիա կազմելու մասին խոսակցություններին` այս մասին նշեց ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
Նա չհերքեց մեր այն հրապարակումները, ըստ որոնց` ԲՀԿ-ում շատերը կողմ են կոալիցիային, իսկ ինքը` կտրականապես դեմ:
«Կա տեսակետ, որ, իհարկե, կարելի է ՀՀԿ-ի բաց առաջարկը ընդունել և գնալ համաձայնության, և կա տեսակետ, որը պաշտպանուոմ եմ ես և իմ մի քանի գոծընկերներ, որ ԲՀԿ-ն մինչև 2017 ընտրություններ չպետք է գնա կոալիցիայի: Ես ինքս քանիցս ասել եմ, որ չեմ հավատում մեկ տարվա կոալիցիաների արդյունավետությանը», – հայտարարեց Զոհրաբյանը:
Զոհրաբյանը հայտարարեց, որ կոալիցիայի թեման փակված է, բայց խմբակցությունում և կուսակցությունում կան անձինք, ովքեր այլ կերպ են մտածում: