Իսպանիայում հղի կնոջ մոտ Զիկա վիրուս է հայտնաբերվել: Սա Եվրոպայում վիրուսի վարակման առաջին դեպքն է. փոխանցում է BBC-ն:
Իսպանիայի իշխանությունները հայտնել են, որ վիրուսով վարակված կինը վերջերս էր վերադարձել Կոլումբիայից: Ենթադրաբար, նա այնտեղ է վարակվել:
Վարակված կինը Կատալոնիայից է, գտնվում է հղիության 13-14 շաբաթում: Իսպանիայում հայտնի է Զիկա վիրուսի վարակման 7 դեպքի մասին:
Վիրուսի վարակման պատճառ են մոծակները: 2015թ. գարնանից այն ակտիվորեն տարածվել է Հարավային Ամերիկայում: Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատականի համաձայն՝ 2015թ. տարածաշրջանում վիրուսի վարակման թիվը հասել է 4 միլիոնի: Վիրուսը հատկապես վտանգավոր է հղիների համար:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան