Սպասվում են տեղումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՈՒշադրություն
Հունիսի 7-10-ը երեկոյան ժամերին հատկապես Շիրակում, Լոռիում և Տավուշում սպասվում են հորդառատ, ամպրոպային բնույթի անձրևներ, հնարավոր է նաև կարկուտ:
ՀՀ տարածքում՝
Հունիսի 7-11-ը շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին` արևմտյան 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 7-ի ցերեկը և 8-ի գիշերը կնվազի 4-6 աստիճանով:
Երևանում՝
Հունիսի 7-11-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ:




Լրահոս