Բոլոր տանը մնացածները նման հայտարարություններ են անում. Վահրամ Բաղդասարյանը` Լևոն Զուրաբյանի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության շուրջ քննարկումները շարունակվում են, և մի քանի օրվա ընթացքում նոր վերջնական որոշում կլինի: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին այս մասին հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

«Ես չեմ կարծում, թե սրանով պահի խնդիր ենք լուծում, և այս բանակցությունները միտված են ապագային: 2017 թվականը կարճաժամկետ է», – ընդգծեց նա:

Անդրադառնալով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հայտարարություններին` Բաղդասարյանը նշեց, որ բոլոր տանը մնացածները նման հայտարարություններ են անում և քննադատում: Անդրադառնալով պորտֆելների հարցին` նա նշեց. «Քաղաքականության մեջ ես ոչինչ չեմ բացառում»:




Լրահոս