ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե հարկավոր է շտապ պատրաստել Մաքսային միությանն անդամակցելու մասին հուշագիրը, համաձայնեցնել երկու երկրների ղեկավարների հետ ու ստորագրել: Տ. Սարգսյանի կողմից նման հայտարարությունը, մեղմ ասած, տարօրինակ է, քանի որ ընդամենը ամիսներ առաջ նա դեմ էր արտահայտվում Մաքսային միությանն անդամակցելու գաղափարին, ընդ որում այդ մասին մի քանի անգամ խոսել է նաեւ ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցներում: Իսկ թե որն է Տ. Սարգսյանի մտածողության մեջ տեղի ունեցած հեղափոխության պատճառը, պարզ է դառնում ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունից. Մեդվեդեւի հետ Սարգսյանը քննարկել է գազի սակագնի հարցը, եւ հնարավոր է՝ ռուսական կողմը ՀՀ-ին գրանտ հատկացնի: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ ՀՀ եւ ՌԴ կառավարությունների պաշտոնական կայքերում եղած հայտարարությունները միանգամայն տարբեր են:




Լրահոս