
«Իսլամական պետություն»-ը հերթական տեսանյութն է հրապարակել, որում 10 տարեկան անգլիախոս երեխան մահապատժի է ենթարկում պատանդին, փոխանցում է Lifenews-ը:
Տղան տեսախցիկի առջև հայտարարում է, որ Արևմուտքը իզուր է պատերազմ հրահրել զինյալների հետ, և սպառնում է հաշվեհարդար տեսնել ԻՊ բոլոր թշնամիների հետ:
«Օ՜, Ամերիկա, դուք զինում եք զինվորներին և գումար վատնում շարիաթի դեմ պայքարի համար: Ես ցանկանում եմ հանդիպել ձեզ հետ Դաբիգի բլուրներում»,-ասում է երիտասարդ դահիճը: Դաժան կադրերն ավարտվում են նրանով, որ տղան խորը շունչ է քաշում, մոտենում պատանդին և կտրում նրա կոկորդը: