Այս պահին Ազգային ժողովում տեղի է ունենում Հայաստանի Հանրապետական խմբակցության նիստը, որի ժամանակ քննարկվելու է Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածության հարցը:
Նշենք, որ նիստին մասնակցում է Արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը, ով համարվում է հանրապետականների հիմնական թեկնածուն:
Հավելենք, որ իր թեկնածուին ունի ԲՀԿ-ն` ի դեմս Մակար Եղիազարյանի, ՕԵԿ-ը կպաշտպանի Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը, իսկ ՀՅԴ-ն ու ՀԱԿ-ը դեռ որոշում չեն կայացրել: