ՉԵՆ ԶԲԱՂՎՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2012թ. ՀՀ կառավարության կողմից 124 մլն դրամ արժողությամբ գնված երկու բիոզուգարանները մինչ օրս չեն աշխատում, ինչի մասին բազմաթիվ անգամ բարձրաձայնել է նաեւ «Ժողովուրդ»-ը: ԱԺ պատգամավորները բազմիցս հայտարարել են, որ, օրինակ, եվրոպական երկրներում տեղադրված նմանատիպ բիոզուգարանների արժեքը 7-8 հազար եվրո է, ու զարմանալի է, թե ինչու է կառավարությունը ամեն զուգարանին 170 հազար ԱՄՆ դոլար տվել: «Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Սոնա Տռուզյանից պարզել՝ արդյոք գլխավոր դատախազությունը՝ ի դեմս պետական շահերի պաշտպանության վարչության, մամուլի հրապարակումների հիման վրա գրությունն ուղարկել է քննչական մարմիններին՝ պարզելու պետությանը հասցված վնասների չափն ու դրդապատճառները: Տռուզյանը փոխանցեց, թե դատախազությունը նախաքննական մարմին չէ:
Հիշեցնենք, որ նույն դատախազությունը հաճախ մամուլի տարբեր հրապարակումներ (անշուշտ, ընտրովի սկզբունքներով) դարձնում է քննության առարկա՝ դարձյալ չլինելով նախաքննական մարմին:




Լրահոս