Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այցով մեկնել է Էկվադոր: Էկվադորի Ազգային հետազոտությունների ինստիտուտում նրա ելույթն ընդհատել են զանգվածային բողոքի պատճառով, փոխանցում է RT-ն:
Բողոքի մասնակիցներն Էրդողանին մարդասպան են անվանել, սուլել և արդյունքում խափանել են նրա ելույթը: Նրանք բողոքում էին Էրդողանի ղեկավարության օրոք իրականացվող՝ քրդական շրջաններում զտումների դեմ: