Ամենայն հավանականությամբ, Երեւանի ավագանու ընտրություններում իշխող կոալիցիայի անդամ «Օրինաց երկիր» կուսակցության պարտությունը ՕԵԿ-ականների վրա ծանր է նստել: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ ՕԵԿ-ն այլեւս պաշտոնական կայք չունի. նախկինում գործում էր oek.am կայքը, որտեղ տեղեկատվությունը 2012թ. ԱԺ ընտրություններից հետո երկար ժամանակ` մեկ տարի շարունակ, չէր թարմացվում: Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ՝ ՕԵԿ-ը բացեց oekyerevan.am կայքը, բայց հիմա սա եւս փակվել է: Եթե հաշվի առնենք ՕԵԿ-ի պասիվությունը քաղաքականության մեջ, երբ այս կուսակցությունը, ըստ էության, վերածվել է ՀՀԿ-ի կցորդի, կարելի է ենթադրել, թե այնտեղ ինչ իրավիճակ է:
ՓԱԿՎԵԼ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ