«Ժողովուրդ»-ը մի շարք քաղաքացիներից պարբերաբար դժգոհություններ է ստանում Երեւանում գործող համակարգչային խանութ-սրահների գործունեության վերաբերյալ: Դրանց թվում են նաեւ «Այ թի մաստեր» եւ «Ռիչ քոմփյութերս» համակարգչային սրահները: Պարզվում է՝ ընկերությունը գովազդում է, թե յուրաքանչյուր ոք կարող է ընկերություն դիմել եւ առանց աշխատանքային համապատասխան տեղեկանքի ապառիկ գնումների ձեւակերպումներ անել, սակայն քաղաքացին սրահում բախվում է իրականությանը. ապառիկ ձեւակերպելու համար պետք են նաեւ լրացուցիչ այլ փաստաթղթեր, մասնավորապես աշխատանքի վայրից տեղեկանք, վարկային պատմություն, կանխավճար, ինչի մասին գովազդում սպառողին չի տեղեկացվում: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամուլի պատասխանատու Գայանե Սահակյանի հետ: Տեղեկացանք, որ հանձնաժողովում վարչական վարույթ է հարուցվել «Ռիչ քոմփյութերս» ընկերության հանդեպ, եւ առաջիկայում կկայացնի իր որոշումը: Նշենք, որ սպառողին մոլորեցնելը պատժելի է, եւ առավելագույն պատժի չափը կազմում է ընկերության տարեկան հասույթի 1 տոկոսը:
ՀԱՐՈՒՑՎԵԼ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ