«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը բոլորը ընդդիմադիր ուժերին կոչ է անում միավորվել Մարտի 1-ին համազգային հանրահավաք անցկացնելու նպատակով։
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Անդրիաս Ղուկասյանի խոսքով` այդ օրը, Մարտի 1-ի զոհերի հիշատակը հարգելուց բացի, հանրահավաքի մասնակիցները պետք է մի շարք պահանջներ ներկայացնեն Հայաստանում միջազգային բոլոր այն կառույցներին, որոնք առնչվում են մարդու իրավունքների պաշտպանությանը։