ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Տոնոյանից (Տոնուս) խաբված մի խումբ քաղաքացիների՝ Դավթաշենի երկրորդ թաղամասի, Փափազյան փողոցի նորակառույց շենքերի բնակարանների սեփականատերերին ՀՀ ֆինանսների նախարարությունը վերջապես պատասխանել է: Պարզվում է՝ այսուհետ «Արցախբանկ»-ը պետք է բնակիչների հետ պայմանավորվածություն ձեռք բերի, որպեսզի մարդիկ, որոշակի չափով գումար ավելացնելով, ի վերջո ստանան իրենց բնակարանները: Իսկ թե ինչ գումարի մասին է խոսքը, դեռ պարզ չէ:
Հիշեցնենք, որ մոտ 180 բնակիչներ դեռեւս 8 տարի առաջ «Տոնուս» ընկերության հետ պայմանագիր են կնքել Դավթաշենի երկրորդ թաղամասի նորակառույց շենքերից մեկում բնակարան գնելու համար, սակայն հիմա «Տոնուս» ընկերությունը սնանկ է ճանաչվել, իսկ մարդիկ մնացել են ձեռնունայն:
Այսօր Աշոտ Տոնոյանից խաբված բնակիչները հավաքվելու են Կիեւյան հասցեում գտնվող «Արցախբանկ»-ի մոտ՝ բանկի տնօրենին հանդիպելու նպատակով:
ՆՈՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ