
Մոսկվայի և համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը պատմության մեջ առաջին անգամ կհանդիպի Հռոմի պապի հետ. գրում է Vesti.ru-ն:
Պատրիարք Կիրիլն ու Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կհանդիպեն Կուբայում, և հանդիպման արդյունքների համաձայն՝ Վատիկանի և Ռուս ուղղափառ եկեղեցու միջև հարաբերությունների հետագա զարգացման մասին համատեղ հռչակագիր կստորագրեն:
Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է եկեղեցական արտաքին կապերի բաժնի ղեկավար Իլարիոն Վոլոկոլամսկին:
«Ռոսիա 24» հեռուստաալիքի տեղեկությունների համաձայն՝ պատրիարքն ու պոնտիֆիկը կքննարկեն քրիստոնյաների հալածանքների խնդիրը: