
«Ի՞նչ ա եղել՝ ժողովուրդը լավ էլ ապրում ա, բենզինն ընդամենը 10 հազար դրամ ա, որ ռեստորանի մոտ ուզում ես մեքենադ կանգնացնես՝ տեղ չկա: Երեւանում էնքան ավտոմեքենաներ են ավելացել, որ ասելու չի: Էդ բոլորը լավ ապրելուց ա»:
Իսկական «ապահով Հայաստանի» բնակչի պոտենցիալ նմուշ, պարզապես դեռ պիտի իր ավագ ընկերներից դասեր քաղի, որպեսզի ավելի լավ լղոզի իրականությունը: Օրինակ՝ չէր խանգարի, որ Արագածոտնի մարզպետն իր այս հանճարեղ խոսքում մի երկու թիվ էլ նշեր, ասենք՝ տնտեսական աճի կամ ՀՆԱ-ի աճի մասին: Առայժմ տեղյակ է միայն ռեստորաններից (հավանաբար նաեւ քյաբաբնոցներից) եւ քաջատեղյակ է, որ դրանց մոտ մեքենա կանգնեցնելու տեղ չկա, քանի որ այդ ռեստորան-քյաբաբնոցների հաճախորդները հիմնականում իշխանական չինովնիկներն են, քրեաօլիգարխները եւ նրանց բարեկամները, որոնցից յուրաքանչյուրի ընտանիքը մի քանի մեքենա ունի: