Ուկրաինայում գրիպից մահացության դեպքերը գերազանցել են 200-ը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայում գրիպից և դրա բարդացումներից մահացության դեպքերը գերազանցել են 200-ը: Այս մասին հայտնել են երկրի Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունում, գրում է Lifenews-ը:

«Օպերատիվ տվյալների համաձայն՝ համաճարակային սեզոնի սկզբից գրիպից 201 մարդ է մահացել, նրանցից 3-ը մինչև 17 տարեկան երեխաներ են, մեկը՝ հղի կին»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Մեծ թվով մահվան դեպքեր են գրանցվել Օդեսայի, Վինիցկի, Զապորոժսկի, Չերկասի և Ռովենսկի մարզերում:




Լրահոս