Մեզանից յուրաքանչյուրի մատների ծայրերին եզակի և չկրկնվող նախշեր կան: Դրանք նաև մարդու երկրորդ «դեմք» են անվանում: Համարվում է, որ դրանք անհրաժեշտ են նրա համար, որպեսզի օգնեն պահել առարկաները և լավացնել շոշափման զգացողությունը:
Մատնահետքը՝ ստորագրության փոխարեն
Դեռևս XIV դարում չինացիներն օգտագործում էին մատնահետքը փաստաթղթերի վրա ստորագրության փոխարեն: XIX դարի կեսերին անգլիացի պաշտոնյա Ուիլյամ Գերշելը, ով աշխատում էր Հնդկաստանում, ուշադրություն է դարձրել, որ չինացի առևտրականները գործարքների կնքման համար օգտագործում էին աջ ձեռքի մատների հետքերը: Եվ 1858-ից Գերշելը սկսեց մատահետքեր վերցնել հնդկացի զինվորներից, ում նա աշխատավարձ էր վճարում:
Մատնահետքերով անձի ինքնության հաստատման միջոցը կոչվում է դակտիլոսկոպիա: 1902թ. ապրիլին Դանիայում կիրառվեց դակտիլոսկոպիան հանցագործի ինքնությունը պարզելու համար, իսկ արդեն այդ տարվա սեպտեմբերին Մեծ Բրիտանիայում հանցագործության վայրում առաջին անգամ օգտագործվեցին մատնահետքերը՝ հանցագործության մեղավորին ճանաչելու համար:
Մատնահետքը՝ որպես բանալի
Օգտագործվում է չհրկիզվող պահարանը կամ կողպեքներ բացելու համար: Այդ դեպքում դուք կարող եք վստահ լինել, որ բանալին երբեք չեք կորցնի, և ոչ ոք այն չի գողանա:
Մատնահետքը՝ դրամապանակի կամ քարտի փոխարեն
Գաղտնաբառի փոխարեն