
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Սիրիայում ռուսական ռազմատիեզերական ուժերի օպերացիան խոչընդոտում է սիրիական կոնֆլիկտի խաղաղ կարգավորմանը:
«Ռուսական ինտենսիվ ավիահարվածներն ուղղված են Սիրիայի ընդդիմության դեմ: Դա կվտանգի կոնֆլիկտի քաղաքական լուծման հարցով ջանքերը»,-Ստոլտենբերգի խոսքն է մեջբերում «Ինտերֆաքս»-ը:
Նրա խոսքով՝ Սիրիայում ռուսական ներկայությունը կհանգեցնի կոնֆլիկտի լարվածության աճին, ինչպես նաև ՌԴ-ի կողմից թուրքական օդային տարածքի խախտումներին:
«Դա մարտահրավեր է ՆԱՏՕ-ի համար, քանի որ խոսքը դաշինքի օդային տարածքի խախտման մասին է»,-պարզաբանել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:
Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ևս կոչ է արել Ռուսաստանին դադարեցնել Սիրիայում ռազմաօդային օպերացիան:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան