ՌԴ ՊՆ ղեկավարի տեղակալ Անատոլի Անտոնովը հիշեցրել է, որ Ռուսաստանը Սիրիայում հակաօդային պաշտպանական համակարգեր է ստեղծել, փոխանցում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
«Այն թույլ է տալիս վաղ հայտնաբերել ռուսական ինքնաթիռների համար սպառնալիքները, որոնք ռազմական օպերացիա են իրականացնում Սիրիայում, և անհրաժեշտության դեպքում ադեկվատ միջոցներ ձեռնարկել՝ թռիչքների անվտանգության ապահովման համար»,-ասել է Անտոնովը:
Նախօրեին ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտարարել էր, որ թուրքական կողմը փորձում է «քողարկել իր անօրինական ռազմական գործունեությունը Սիրիայի հետ սահմանին»: Այս հայտարարությունը հնչեցվել է այն բանից հետո, երբ Թուրքիան թույլ չի տվել Ռուսաստանին դիտորդական թռիչք կատարել իր օդային տարածքում:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան