ՀԱՐՑ. Կալանավորված անձը կարո՞ղ է տեսակցություն ունենալ իր ազգականների, բարեկամների կամ այլ անձանց հետ:
ՊԱՏԱՍԽԱՆ. Այո՛, համաձայն «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի Հ.15-ի՝ կալանավորված անձանց տեսակցությունը մերձավոր ազգականների եւ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների եւ այլ անձանց հետ տրամադրվում է կալանավորվածներին պահելու վայրի պետի որոշմամբ: Քննության շահերից ելնելով՝ կալանավորված անձանց տեսակցությունը մերձավոր ազգականների, ԶԼՄ-ների ներկայացուցիչների եւ այլ անձանց հետ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, կարող է արգելվել քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ՝ այդ մասին գրավոր իրազեկելով կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմին: Կալանավորված անձին մերձավոր ազգականների, ԶԼՄ-ների ներկայացուցիչների կամ այլ անձանց հետ ամսվա ընթացքում տրամադրվում է առնվազն 2 տեսակցություն՝ մինչեւ 3 ժամ տեւողությամբ («ՀՀ օրենք ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին», Հ.15, Հ.17):
առանց սահմանների» ՀԿ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հուսանք, որ այսքանից հետո մեր հայրենակիցներն ավելի տեղեկացված կլինեն եւ հարկ եղած դեպքում կպաշտպանեն իրենց իրավունքները: