Դեպքի օրը Պերմյակովին առաջինը տեսած սպաներից մեկը նրա մոտ հեռախոսներ և գումար է հայտնաբերել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի բոլոր յոթ անդամների սպանության գործով այսօրվա դատական նիստին շարունակվեց վկաների հարցաքննությունը: Այսօրվա համար դատակոչված վկաների թիվը 16-ն է:

Ինչպես արդեն հայտնել ենք՝ տուժողների իրավահաջորդների հարցաքննության փուլն ավարտվել է. հրապարակվել են նրանց նախաքննական ցուցմունքները, քանի որ ի վիճակի չեն եղել ցուցմունք տալու:

Դատակոչված վկաներից սահմանապահ Միխայիլ Խաչատրյանը պատմեց, որ ինքը մասնակցել է Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին ձերբակալելու ընթացքին: Մ. Խաչատրյանի փոխանցմամբ՝ շների ուղեկցությամբ Պերմյակովին փնտրելու ընթացքում մի մարդու են նկատել, ում հրամայել են կանգնել: Սակայն նշված մարդը, սահմանապահի փոխանցմամբ, ասել է՝ թե. «Ձերոնցից եմ, ձեզ մոտ եմ գալիս». «Երբ հրամայեցի կանգնել, այդ մարդը շարունակեց շարժվել, ես նախազգուշական կրակոց արձակեցի, դրանից հետո նա կանգնեց, ու ես հրամայեցի պառկել գետնին: Նրա մոտ գումար և երեք հեռախոս գտա»:

Ավետիսյանների իրավահաջորդի ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը նշեց, որ վկան հայկական կողմի հարցաքննության ժամանակ չի տվել նույն ցուցմունքը, ինչ տվել է ռուսական կողմի հարցաքննության ժամանակ: Նա հարցրեց Միխայիլ Խաչատրյանին՝ ինչու հայկական կողմին չի ասել, որ շներով են գնացել Պերմյակովին փնտրելու, ինչին վկան պատասխանեց, որ նման հարց իրեն ուղղված չի եղել:

Հիշեցնենք, որ Վալերի Պերմյակովն իրեն մեղավոր է ճանաչել:




Լրահոս