ՀԱՐՑ. Եթե ներմուծված ապրանքների համար գանձվող մաքսային վճարները որոշ ժամանակով ուշացվել են, ապա նման դեպքերում արդյո՞ք տույժեր հաշվարկվում են, եւ եթե այո, ապա ի՞նչ չափով:
ՊԱՏԱՍԽԱՆ. Արշակ Մինասյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ մաքսային վճարների վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում սահմանված են տույժեր՝ համապատասխան օրենքներով սահմանված կարգով եւ չափով: Մաքսատուրքի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու համար պատասխանատվությունը սահմանված է ՀՀ մաքսային օրենսգրքի 108-րդ հոդվածով, մաքսավճարի վճարումն ուշացնելու համար պատասխանատվությունը՝ 113-րդ հոդվածով: Ավելացված արժեքի հարկի եւ ակցիզային հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում պատասխանատվությունը սահմանված է «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածով, ճանապարհային վճարի վճարումը եւ բնապահպանական վճարի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու համար՝ համապատասխանաբար՝ «Ճանապարհային վճարի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածով եւ «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածով:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ակնհայտ է, որ վճարների ուշացման դեպքում կիրառվող տույժն ու պատասխանատվությունն անխուսափելի են: Եվ լավ կլիներ, որ պատասխանում գոնե մոտավոր մի քանի թիվ ներկայացված լիներ` ավելի հստակ պատկերացում կազմելու համար: