
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Հունիսի 1-ին արտակարգ պատահար էր տեղի ունեցել Մաշտոցի պողոտայում գործող «Հռիփսիմե» սրճարանի մոտ: Հսկայական ծառը կոտրվել եւ ընկել էր սրճարանի դիմաց՝ մայթին: Բարեբախտաբար, վիրավորներ չկան: Եվ հաշվի առնելով քաղաքապետարանի անտարբերությունը նմանօրինակ խնդիրների հանդեպ, մայթով քայլելիս մնում է հույսը դնել բախտի վրա: