Ըստ տեղեկությունների` «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր Սուրեն Սուրենյանցը հացադուլ և ջրադուլ է հայտարարել։ Armlur.am-ն այս առնչությամբ զրուցեց քրեակատարողական հիմնարկի վարչության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գոռ Ղլեչյանի հետ:
-Պարո՛ն Ղլեչյան, Ս.Սուրենյանցը հացադուլ և ջրադուլ է հայտատարե՞լ:
-Այո
-Քանի՞ օր է արդեն և արդյո՞ք նա գտնվում է բժիշկների հսկողության տակ:
-Արդեն չորրորդ օրն է, ներկա պահին առողջական վիճակը բավարար է և գտնվում է բժիշկների հսկողության տակ:
Հիշեցնենք, որ Սուրենյանցին կալանավորել են դեռ անցյալ տարի դեկտեմբերի 22-ին, դատարանի դահլիճում։