Aravot .am-ը զրուցել է Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի հետ։ “Մի քանի ամիս առաջ տեղի ունեցավ հետևյալ գործարքը, մոլիբդենով հարուստ հանքերից մեկը Սուրիկ Խաչատրյանը վաճառում և ստանում Է 7 մլրդ դրամ, այսինքն՝ 19 մլն դոլար։ ՀՀ Սահմանադրության մեջ գրված է, որ մեր երկրի ընդերքը ազգային հարստություն է”,-զրույցի ընթացքում պատմել է նախկին քաղաքապետը։ “Այսօր Սարեն Խաչատրյանի հարստությունը առնվազն 200 մլն դոլար կկազմիե։ Նա պատմել է, որ 90-ականին զրոյական վիճակ է եղել Սուրեն Խաչատրյանի ունեցվածքը՝ “Ունեցել է 2 սենյականոց բնակարան և մի հին “ժիզուլի”՝ 06″։
“Իսկ այսօր ունի տասնյակ շենքեր։ Թվարկեմ. Գորիսի 8 հարկանի հյուրանոցը, Գորիսի հանրախանութը՝ 4000 քմ տարածքով, Գորիսի շինարարական միավորման շենքը, Գորիսի տարածաշրջանի Սև լիճը, որը երկրորդ իր մեծությամբ բնական լիճն է, իր սեփականությանն է։ Եղբոր անունով գրանցել է իր մյուս լիճը՝ Քաջարանի ջրամբարի՝ իր հարակից տարածքներով, հանգստյան տնով։ Երևանում բազմաթիվ շենքեր ունի։ Իր միայն ապարանքը մի քանի միլիոն դոլար արժե։ Ապարանքին կից մի ժամանակ այդտեղ շինարարություն էր լինում՝ բանկի շենք էին կառուցում, այդ շենքը անմիջապես սեփականացրել է և դարձրել իր ապարանքի կցակառույցը։ Երևանում Հրազդան մարզադաշտի հարևանությամբ 4 հարկանի հսկայական շենքը՝ կահույքի կենտրոնը իրեն է պատկանում՝ մի քանի հազար քմ տարածքով։ Մոնումենտում ունի բնակարան։ “Շիրակ” հյուրանոցի հարևանաթյամբ առաջին էլիտար շենքից բնակարան է ստացել, Գորիսում 4 գազալցակայան ունի, ասում են՝ 2 հատ էլ ունի Կապանում։ Պետական բարձր պաշտոնյային ինչքա՞ն պիտի թողնեն, որ նման բաներ աներ”,- Գորիսի նախկին քաղաքապետի խոսքերն է մեջբերում թերթը։
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։