ՊՍԺ-ի կիսապաշտպան Անխել Դի Մարիան չի զղջում «Մանչեսթեր Յունայթեդ»-ից Ֆրանսիայի առաջնություն տեղափոխվելու համար: Արգենտինացու մոտ միայն ոչ ցանկալի հիշողություններ են մնացել անգլիական ակումբում անցկացրած խաղերից:
«Մանչեսթերում ժամանակը նախնական փորձ էր: Ամեն ինչ չանցավ այնպես, ինչպես ես սպասում էի: Ես հիասթափվել է, իսկ դա էլ չօգնեց ինձ: Եթե անկեղծ, չեմ հիշում ամեն ինչ, թե ինչ է կատարվել այնտեղ, և չեմ էլ ցանկանում հիշել: Հիմա երջանիկ եմ ՊՍԺ-ում և դա է ամենակարևորը: Ես նախկինում էլ այս ակումբում խաղալու հնարավորություն ունեի, սակայն ֆինանսական խնդիրների պատճառով դա տեղի չունեցավ», – ասել է նա: