Հրապարակ. Սյունիքի մարզպետի պաշտոնի հավակնորդների թիվն աճում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հրապարակը” գրում է, որ Սյունիքի մարզպետի թափուր պաշտոնի համար մեծ մարաթոնն սկսված է: Հիմնական հավակնորդը տեղացի, Սերժ Սարգսյանի զարմիկ, զինվորական Վարդան Ավետիսյանն է, որի շանսերն ամենաբարձրն են գնահատվում`  Սյունիքին ուժեղ բռունցք է պետք, վենդետայի ցավով բռնկված Գորիսին՝ էլ ավելի, որպեսզի դեպքերն անցանկալի շարունակություն չունենան: Գումարած` Իրան-Հայաստան-Ռուսաստան առանցքի կարեւորությունը:
Հավակնորդների թվում է նաեւ կապի եւ տրանսպորտի փոխնախարար Հրանտ Բեգլարյանը. գորիսա-սիսիանյան ծագմամբ, 2004-ի կողմերը նա գրեթե նշանակվել էր Սյունիքի մարզպետ, Քոչարյանը կանչել էր՝ ասել, որ գնում ես մարզպետ, սակայն վերջին պահին Սուրիկ Խաչատրյանը կարողացել էր “ատբիտ” անել:
Թեկնածուների թվում են “Հայոց արծիվ” Խաչիկ Ասրյանը, սպորտի փոխնախարար Արսեն Քարամյանը (վերջինս նույնպես կապանցի է), Վահե Հակոբյանը՝ պղնձամոլիբդենայինի տնօրենի որդին, որն ասել է` ես արյան վրա պաշտոնի գնացող չեմ: Չնայած ոմանք պնդում են, թե Մաքսիմն ուզում է, որ  որդին մարզպետ դառնա: Որքան էլ պարադոքսալ` տրվում է նաեւ Սյունիքի նախկին մարզպետ Էդիկ Բարսեղյանի` Լոնդիկի անունը, ինչը քիչ հավանական է: Այս նշանակման վրա կարող է ազդել Սերժ Սարգսյանի ռեֆերենտ, ծնունդով կապանցի Սեւակ Լալայանը:
Շարունակությունը “Հրապարակ”-ի այսօրվա համարում




Լրահոս