Գագիկ Բեգլարյանը հանդիպեց Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը փետրվարի 5-ին հանդիպեց Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկին:

Գագիկ Բեգլարյանը ողջունելով նորանշանակ դեսպանին՝ շնորհավորեց նրան մեր երկրում դիվանագիտական առաքելություն սկսելու առթիվ, մաղթեց արդյունավետ և արգասաբեր աշխատանք՝ հայ-բելառուսական հարաբերություններն էլ ավելի ամրապնդելու գործում:

Իգոր Նազարուկը շնորհակալություն հայտնեց ընդունելության համար, նշեց, որ ինքը ևս շահագրգիռ է, որպեսզի երկու երկրների միջև առկա սերտ համագործակցությունն էլ ավելի ամրապնդվի:

Պաշտոնյաները կարծիքներ փոխանակեցին Եվրասիական տնտեսական միություն մուտք գործելուց հետո կազմակերպության անդամ երկրների համար ընձեռված հնարավորություններն առավել արդյունավետ օգտագործելու վերաբերյալ:

Կողմերը մանրամասն անդրադարձան Հայաստանից Բելառուս և հակառակ ուղղությամբ իրականացվող բեռնափոխադրումների ոլորտում առկա խնդիրներին, դրանց կարգավորման ուղղությամբ կատարվող աշխատանքներին։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն




Լրահոս