ԲՀԿ անդամ Վարդան Բոստանջյանը մի առիթով նշել էր, թե եկել է մի պահ, երբ ինքը հասկացել է, որ այլեւս պետք չէ ԲՀԿ-ին:
Այս մասին գրում է “Առավոտ” թերթը եւ հավելում. “Հետաքրքրվեցինք` ինչի՞ց սկսեց այդ ամենը: Վ. Բոստանջյանը պատասխանեց. “2012-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ համամասնական ցուցակում ես չկայի ու ենթադրեցի, որ ամենայն հավանականությամբ, կուսակցությունն իմ կարիքը չունի: Բազմիցս մեր կուսակցության նախագահի հետ հանդիպել եմ, նրա հետ լավ հարաբերությունները պահպանվում են, բայց ես ինձ այնքան բարձր եմ համարում, որ թույլ չեմ տա հարցնել, թե ինչից սկսվեց այդե: Մեր հարցին` Վ. Բոստանջյանը շարունակո՞ւմ է մնալ ԲՀԿ անդամ: Նա պատասխանեց. “Այդպես համարեք. դուրս գամ, թե ներս մտնեմ, ի՞նչ տարբերություն, այստեղից ոչ մի բան չի փոխվի, մոլորակի առանցքը դրանից չի տատանվիե”,- մեջբերում է “Առավոտը”:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում